|
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
Հիմնադիր` Դոկտ. Էդւարդ Յովհաննիսեան, 1977
Ընդհանուր Ծանօթացում
Հրատարակութիւններ
Գործունէութիւն
Ցեղասպանութեան Զոհերի Անւանացանկ
Յետադարձ կապ
 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՕԹԱՑՈՒՄ

ՀԻՄՆԱԴՐՈՒՄ

Հայկական հարցերով մտահոգւած մի խումբ հայերի նախաձեռնութեամբ, 1977-ի յունւարին ստեղծւեց, եւ Գերմանիոյ Բաւարիա երկրամասի Միւնխէն քաղաքի Առաջին կարգի դատարանի կողմից ապրիլին վաւերացւեց, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆը -Հ.Հ.Հ. - , հաստատւած նոյն Միւնխէն քաղաքում։

Հաստատութիւնը ստեղծւեց կամաւոր հասարակական հիմունքների վրայ, ըստ տեղական իշխանութիւնների կողմից հաստատւած Կանոնագրութեան որի մէջ հաստատւած է նաեւ որ Հ.Հ.Հ.-ը հետապնդում է հայ ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցեր, զանազան հրատարակութիւնների ճամբով, որոնք կատարւում են ժողովրդների փոխըմբռնման հասկացողութեամբ։

ՆՊԱՏԱԿ

Հայ ժողովրդի պատմական ճակատագիրը եղաւ այնպիսին որ, երկար ժամանակ,անկախ պետականութիւնից ամբողջովին զրկւած հայ ժողովուրդը, զրկւած էր նաեւ սեփական խնդիրները պետական մակարդակով լուծելու հնարաւորութիւնից։ Դա վերաբերում էր պատմութեանը, քաղաքականութեանը, փիլիսոփայութեանը, արւեստին ու գրականութեանը։ Խորհդային Հայաստանն էլ, ծանօթ պատճառներով կարելիութիւնը չունէր անկաշկանդ, անաչառ ու ազատ կերպով հետապնդելու հայութեան դիմագրաւած խնդիրներըԻսկ քաղաքական հարցերը ամբողջովին ընկած էին Սփիւռքի ուսերի վրայ։

Հ.Հ.Հ.-եան գործունէութիւնը ուղղւած էր ոչ միայն այն խնդիրներին որոնք քիչ էին ուսումնասիրւած, այլ նաեւ այն խնդիրներին որոնք բաւականաչափ ուսումնասիրւած էին, սակայն, ոչ բաւարար չափով լուսաբանւած միջազգային մատչելի գրականութեան մէջ ու մնում էին մասնագիտական հետազօտութիւնների նեղ սահմաններում։

Այսպիսով, Հ.Հ.Հ.-եան խնդիրների մէջ էր մտնում ոչ միայն հայկական հարցերի մշակումը, այլեւ նրանց ժողովրդականացումը եւ տարածումը՝ հնարաւոր միջոցներով։

Խորհրդային Միութեան փլուզումից ու Հայաստանի վերանկախացումից յետոյ նոր էջ բացւեց հայ ժողովրդի կեանքում։ Նոր կացութիւնը իր հետ բերեց նոր հարցեր՝ քաղաքական, ընկերային ու մշակութային գետնի վրայ։

Վերոյիշեալ հարցերը նոր մարտահրաւէրներ են առաջացնում ոչ միայն Հայաստանի քաղաքական ղեկավարութեան, այլեւ քաղաքական ու ազգային հարցերով ու Հայրենիքի ճակատագրով մտահոգւող ու հետաքրքրւող անձանց եւ կազմակերպութիւններին, որոնց թւում նաեւ Հ.Հ.Հ.-եան, մղում են այս հարցերը ուսումնասիրելու եւ լուծման ուղիներ որոնելու։

Այս պատճառով ալ 1998 -ին Հ.Հ.Հ.-ը հաստատւեց նաեւ Հայաստանում՝ կեդրոնը միշտ մնալով Միւնիխի մէջ եւ Երեւանի մէջ կեանքի կոչւեց Հաստատութեան Հայաստանի ներկայացուցչութիւնը։

Հայկական Հարցերի Հաստատութեան հիմնադրման ու ծաւալած գործունէութեան մէջ անգնահատելի դեր է ունեցել դր. Էդւարդ Յովհաննիսեանը որ հանդիսացել է Հաստատութեան գլխաւոր հիմնադիրը եւ նրա յետագայ գործունէութեան հիմնական դերակատարը. հիմնադրութիւնից ի վեր մինչեւ իր մահը, 2004-ին, հանդիսանալով Հաստատութեան տնօրէնը։ Իբրեւ նշան գնահատանքի եւ երախտագիտութեան, իր մահից յետոյ Հաստատութեան անունին կցւած է իր հիմնադիր դր. Է. Յովհաննիսեանի անունը։

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Հաստատութիւնն ունի իսկական եւ պատւոյ անդամներ։Պատւոյ անդամները չեն մասանակցում Նախագահութեան ընտրութեան՝ որ կատարւում է չորս տարին մէկ անգամ:

Նախագահութիւնը կազմւած է՝

  -Տնօրէն` Ալիս Մարուխեան

  -Տեղակալներ` Դր. Սուրէն Ծովիկեան
Ալէքօ Պեզիկեան

  -Գործավար` Դր. Բերնդ Միւննիշ, փաստաբան:

2005 յունւարին կայացած ընդհ. ընտրական ժողովում որոշւեց նախագահութեան կից ընտրել երկու խորհրդականներ, ինչպէս նաեւ մէկ գիտական խորհրդատու։

Հաստատութեան դրամական միջոցները կազմւում են անդամների անդամավճարներից, նւիրատւութիւններից եւ հրատարակած աշխատութիւնների վաճառքից։ Բաւարիոյ երկրամասի Միւնխէն քաղաքի ֆինանսների վարչութեան հաստատմամբ, Հ.Հ.Հ.-ն ունի բարեգործական հաստատութեան գոյավիճակ, այսինքն իւրքանչիւր նւիրատու հնարաւորութիւն ունի իր տուրքերից հանելու Հ.Հ.Հ.-եան նւիրած գումարը։